Հայաստանում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. եղանակի տեսություն

Աշունը Երևանում
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` հաջորդ շաբաթվա սկզբին լեռնային շրջաններում ձյուն կգա
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Այսօր ցերեկը Հայաստանում տեղումներ չեն սպասվում։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
«Նոյեմբերի 18-ի երեկոյան ժամերին, 19-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի»,–ասված է հաղորդագրությունում։
Եղանակի տեսություն
Ամսի 20-ին և 21-ին տեղումները կդադարեն։
Այսօր Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +12-ից +14–ի, իսկ գիշերը` -1-ից +1–ի սահմաններում։