ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Թուրքիայի Իզմիր քաղաքի Չեշմե առողջարանային շրջանում տեղատարափ անձրևները հեղեղումներ են առաջացրել, ճանապարհները վերածվել են գետերի։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով տեղական «Izgazete» թերթին:
Նշվում է, որ հեղեղումները քշել–տարել են փողոցներում դրված սեղաններն ու աթոռները։ Տեղատարափ անձրևն այդ շրջանում շարունակվում է։
Առավոտից տեղացող հորդառատ անձրևներն ավելի են ուժգնացել կեսօրին։
Ճանապարհներին ջրափոսեր են գոյացել, հեղեղվել են այն հատվածները, որոնք փորվել են գազային աշխատանքներ իրականացնելու համար։