Փարիզի մերձակայքում գտնվող Իսի լե Մուլինոյի ռեստորանում պատանդառված բոլոր անձինք ազատ են արձակվել։ Տեղեկությունը հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ռեստորանի սեփականատիրոջ որդին պատանդ է վերցրել հաստատության մի քանի աշխատակցի ու սպառնում է ինքնասպան լինել։
Ըստ ԶԼՄ–ների` կասկածյալը ձերբակալվել է։
«Ֆրանս Պրես» գործակալության աղբյուրները հայտնել են, որ երիտասարդը զինված է եղել դանակով, բայց պատանդներն ազատ են արձակվել առանց միջադեպերի. որևէ մեկը չի տուժել։
Տղամարդը պատանդներին երեքուկես ժամ պահել է ռեստորանի ներսում։