Երևանում կրակոցներ են հնչել. 42-ամյա տղամարդը մահացել է հիվանդանոցում

Ոստիկանական ավտոմեքենա
Դեպքի փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հոդվածով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Այսօր կեսգիշերին կրակոցներ են հնչել Երևանի Նազարբեկյան 15/6 հասցեում, ինչի հետևանքով մահացել է Երևանի բնակիչ 42-ամյա Արթուր Մանուկյանը։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Նշվում է, որ Մանուկյանին տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն, սակայն նա մահացել է` այդպես էլ գիտակցության չգալով։
Նրա մարմնի վրա առկա է եղել կրակոցի 1 հետք:
Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են արնանման հետք և կրակված 1 գնդակ:
Կայքի տեղեկություններով` սպանվածը վերջերս էր Ֆրանսիայից ժամանել Հայաստան:
Դեպքի փաստով Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հոդվածով։
Կրակոցներ Արարատի մարզում. կա 2 զոհ