Մելիքբեկյանի մնալու ամեն օրը մեր ֆուտբոլը թաղում է ավելի մեծ խնդիրների մեջ. «Շիրակ» ՖԱ

Արմեն Մելիքբեկյան
Երեկ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի հեռանալու պահանջով ակցիա անցկացրին նաև հավաքականի երկրպագուները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. Արմեն Մելիքբեկյանի` ՀՖՖնախագահի պաշտոնում մնալու ամեն օրը նոր խնդիրներ է ծնում հայկական ֆուտբոլի համար։ Այս հայտարարությունն արել է «Շիրակ» ֆուտբոլային ակումբը։
Ակումբի ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակվել, որում որում երևում է` Հայաստանի ազգային հավաքականի և Ֆարերյան կղզիների երեկվա հանդիպման ժամանակ մարզադաշտում մեծ թվով անվտանգության աշխատակիցներ են եղել։
«Մելիքբեկյանի մնալու ամեն օրը մեր ֆուտբոլը թաղում է ավելի մեծ խնդիրների մեջ»,– հայտարարել է «Շիրակը»։
Նշենք, որ Հայաստանի հավաքականի ֆան ակումբները՝ FAF-ը և Red Eagles-ը, Ազգերի լիգայի խաղից առաջ և խաղից հետո համատեղ երթ են անցկացրին` պահանջելով Մելիքբեկյանի հրաժարականը։
Հիշեցնենք` հոկտեմբերի 13-ին Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ 0։2 հաշվով պարտվեց Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն և գործնականում զրկվեց լիգայի C խմբում առաջին տեղի համար պայքարելու հնարավորությունից։ Խաղից անմիջապես հետո հայտնի դարձավ, որ թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը պաշտոնանկ է արվել, իսկ երկրպագուները հավաքվեցին ՀՖՖ շենքի մոտ՝ պահանջելով հանդիպում ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հետ։ Ավելի ուշ երկրպագուները սկսեցին պահանջել Մելիքբեկյանի հրաժարականը։
Արմեն Մելիքբեկյանի հրաժարականի պահանջի հայտարարության տակ ստորագրել են նաև «Արարատ-Արմենիայի», «Փյունիկի», «Ուրարտուի» և «Շիրակի» ֆան-ակումբները:
ՀՖՖ նախագահն էլ իր հերթին հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ։
Երկրպագուները ներխուժել են խաղադաշտ և պահանջել Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը