ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի - Sputnik. Կրեմլը հաստատել է` կայացել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հեռախոսազրույցը։ Սա 2022 թվականից ի վեր 2 ղեկավարների առաջին հեռախոսազրույցն է, որը կայացել է գերմանական կողմի նախաձեռնությամբ։
Զրույցի ընթացքում պետությունների ղեկավարները քննարկել են ուկրաինական ճգնաժամը, երկկողմ հարաբերությունները, Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը և մի շարք այլ հրատապ հարցեր:
Պուտինը հիշեցրել է, որ ուկրաինական ներկայիս ճգնաժամը ՆԱՏՕ-ի բազմամյա ագրեսիվ քաղաքականության արդյունքն է։ Այն ուղղված է Ուկրաինայի տարածքում հակառուսական պլացդարմ ստեղծելուն, որն անտեսում է Ռուսաստանի անվտանգային շահերը և ոտնահարումռուսախոս բնակիչների իրավունքները:
ՌԴ նախագահը նշել է, որ ռուսական կողմը երբեք չի հրաժարվել և նախկինի պես բաց է բանակցությունների վերսկսման համար, որոնք ընդհատվել են Կիևի ռեժիմի կողմից: Ռուսաստանի առաջարկները քաջ հայտնի են, դրանքշարադրված են Ռուսաստանի ԱԳՆ-ում հունիսյան ելույթում։ Պուտինը հավելել է, որ հնարավոր պայմանավորվածությունները պետք է հաշվի առնեն Ռուսաստանի շահերը, արտացոլեն նոր տարածքային իրողությունները և վերացնեն հակամարտության առաջնային պատճառները:
Կողմերը հատուկ ուշադրություն են դարձրել ռուս-գերմանական հարաբերությունների ներկա վիճակին։ Վլադիմիր Պուտինը նշել է, որ դրանքվատթարացել են Գերմանիայի ոչ բարեկամական քաղաքականության հետևանքով։ Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը միշտ խստորեն կատարել է էներգետիկ ոլորտում իր պարտավորությունները և պատրաստ է փոխշահավետ համագործակցության, եթե Գերմանիան ցուցաբերի համապատասխան հետաքրքրվածություն:
Ի թիվս այլ հարցերի, քննարկվել է Մերձավոր Արևելքում տիրող լարված իրավիճակը։ Ռուսաստանի նախագահը Շոլցին տեղեկացրել է Մոսկվայի գործողությունների մասին, որոնք ուղղված են տարածաշրջանում սրացման նվազեցմանը և խաղաղ լուծումների որոնմանը:
Առաջնորդները պայմանավորվել են, որ իրենց օգնականները կապի մեջ կմնան հետագա փոխգործակցության համար:
Ավելի վաղ գերմանական կողմն էր հայտնել երկու երկրների ղեկավարների հեռախոսազրույցի մասին։