ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում նոյեմբերի 15-ին, 16-ի և 18-ի գիշերը, 17-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 16-ի և 18-ի ցերեկը, 17-ի գիշերը, 19-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Քամին հյուսիսարևմտյան է` 2-5 մ/վ արագությամբ, նոյեմբերի 16-ին առանձին շրջաններում քամու ուժգնացում մինչև 17-21մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքում նոյեմբերի 15-ին, 16-ի գիշերը, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 16-ի և 18-ի երեկոյան ժամերին, 19-ին հնարավոր է կարճատև անձրև։
Մայրաքաղաքում նոյեմբերի 15-ի ցերեկը կլինի 11-13 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +6...+8 աստիճան։