Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Էներգոդարի բնակելի հատվածին

Հրետանային հարվածներից մեկը դիպել է քաղաքի կենտրոնում՝ Սովետսկայա փողոցի տարածքում գտնվող բազմահարկ բնակելի շենքերով շրջապատված բակի մանկական խաղահրապարակին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Զապորոժիեի ատոմակայանին կից Էներգորդար քաղաքի բնակելի թաղամասին, որտեղ ռազմական օբյեկտներ չկան։ Հրետանային գնդակոծության հետևանքով քաղաքացիական անձ է մահացել։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ քննչական կոմիտեի քննիչը՝ արկերի ընկնելու տեղերը ուսումնասիրելուց հետո։
«Նախնական տվյալներով կարելի է ասել, որ Ուկրաինայի զինված կազմավորումները հարված են հասցրել Էներգոդարի բնակելի շենքային համալիրին, որտեղ ռազմական օբյեկտներ չկան»,-ասել է գործակալության զրուցակիցը:
Հրետանային հարվածներից մեկը դիպել է քաղաքի կենտրոնում՝ Սովետսկայա փողոցի տարածքում գտնվող բազմահարկ բնակելի շենքերով շրջապատված բակի մանկական խաղահրապարակին։ Պայթյունի ալիքից և բեկորներից բազմաթիվ բնակարանների ապակիներ են կոտրվել, վնասվել են նաև կայանված մեքենաներ։ Բեկորներից մեկը մահացու վիրավորել է քաղաքի մի բնակչի։
Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Էներգոդարի էներգահամակարգին
Եվս մեկ ուկրաինական արկ էլ դիպել է խանութների մոտ կայանված ավտոմեքենաներին, որոնցից մեկը պայթյունից շրջվել է, այնուհետև երկու մեքենաներն էլ այրվել են: ՔԿ ներկայացուցիչը լրագրողներին ասել է, որ բոլոր իրեղեն ապացույցները կուղարկվեն դատական փորձաքննության։
Ավելի վաղ Զապորոժիեի մարզի օպերատիվ ծառայություններից հայտնել էին, որ նոյեմբերի 13-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 14:00-ի սահմաններում Ուկրաինայի զինված ուժերը ութ արկ են արձակել Էներգոդարի վրա և գրոհել երկու կամիկաձե ԱԹՍ-ներով, ինչի հետևանքով ոչնչացվել է երկու ավտոմեքենա, վնասվել են տների ճակատամասերն ու ապակիները, զոհվել է մեկ մարդ: Էներգոդարի վարչակազմի ղեկավար Էդուարդ Սենովոզը Ուկրաինայի զինված ուժերի լայնածավալ հարձակումն ահաբեկչական գործողություն է անվանել։ Նա և Զապորոժիեի մարզպետ Եվգենի Բալիցկին ցավակցություն են հայտնել մահացածի հարազատներին։
Ուկրաինայի ԶՈւ–ն անցել է Էներգոդարի գրեթե ամենօրյա գնդակոծման. Զապորոժիեի ԱԷԿ