Իտալական Սիցիլիա կղզում հորդառատ անձրևներ են տեղացել։ 12 ժամում գրեթե մեկ տարվա նորմայի չափ տեղումներ են գրանցվել։
Արտակարգ ծառայությունները փորձում են մարդկանց փրկել հեղեղված շենքերից, սակայն տարերքը դեռ չի հանդարտվում։
Արևելյան Սիցիլիայի իշխանությունները վտանգի նարնջագույն մակարդակ են հայտարարել։ Նրանք նաև փորձում են գնահատել վնասը։