Օդի ջերմաստիճանը մոտակա օրերին չի փոխվի. եղանակի տեսություն

Երևան. Արխիվային լուսանկար
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում նոյեմբերի 14-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 16-ի ուշ երեկոյան, 17-18-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումններ, լեռնային շրջաններում՝ ձյուն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Քամին հյուսիսարևմտյան է,` 2-5 մ/վ արագությամբ, նոյեմբերի 16-ին առանձին շրջաններում քամու ուժգնացում մինչև 16-18մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Եղանակի տեսություն
Երևան քաղաքում նոյեմբերի 14-15-ին, 18-ին, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 16-ի երեկոյան ժամերին, 17-18-ին հնարավոր է կարճատև անձրև։
Մայրաքաղաքում նոյեմբերի 14-ի ցերեկը կլինի 10-12 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +5...+7 աստիճան։