Իսրայելը հարվածել է Բեյրութի օդանավակայանին. օդաչուների պրոֆեսիոնալիզմը` տեսանյութում

Իսրայելը հոկտեմբերի 1-ից ցամաքային գործողություն է իրականացնում Լիբանանի հարավում և շարունակում է հարևան երկրների օդային ռմբակոծությունները:
Sputnik
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարված են հասցրել Բեյրութի Ռաֆիկ Հարիրիի անվան օդանավակայանի թռիչքուղուց ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա, որտեղ այդ պահին քաղաքացիական ինքնաթիռ է եղել։
«Հզբոլլահը» զրկվել է հրթիռային սպառազինության շուրջ 80%-ից. Իսրայելի պաշտպանության նախարար
Sputnik Arabic-ի թղթակցին հաջողվել է ֆիքսել Իսրայելի ռազմաօդային ուժերի ավիահարվածի պահը։ Շատերն ուշադրություն են դարձրել այն հանգամանքին, որ լիբանանցի օդաչուները, չնայած հարձակմանը, շարունակել են հանգիստ կատարել իրենց աշխատանքը:
Middle զատ Airlines-ը միակ ավիաընկերությունն է, որը չի դադարեցրել թռիչքները և շարունակում է հարյուրավոր մարդկանց դուրս բերել երկրից նույնիսկ Իսրայելի բանակի գնդակոծության տակ:
Հիշեցնենք` Իսրայելը հոկտեմբերի 1-ից «Հզբոլլահի» ուժերի դեմ ցամաքային գործողություն է իրականացնում Լիբանանի հարավում և շարունակում է օդային ռմբակոծությունները հարևան երկրում, որտեղ արդեն զոհվել է ավելի քան հազար մարդ, այդ թվում՝ շիա շարժման առաջնորդներ։ Ավելի քան 90 հազար մարդ փախստական է դարձել: Չնայած կորուստներին, այդ թվում՝ հրամանատարական կազմում, «Հզբոլլահը» ցամաքային մարտեր է մղում և չի դադարեցնում Իսրայելի տարածքի հրթիռակոծումը:
Լիբանանում նաև ռադիոկապի միջոցներ ու մեքենայի նվագարկիչներ են պայթել