ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի - Sputnik. Վրաստանը գաղութ չէ, որ նրան դրսից ուղղություն ցույց տան։ Այս մասին հայտարարել է «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն, գրում է Sputnik Գրուզիան։
Նա նշել է, որ Թբիլիսին չի հրաժարվի երկրի ինքնիշխանությունից և անկախությունից։
«Ոմանք կարծում են, որ Վրաստանն իրենց գաղութն է, և (...) բոլորը պետք է իրենց պահեն այնպես, ինչպես իրենք այնտեղ՝ Բրյուսելում կամ ուրիշ տեղ կորոշեն»,–հայտարարել է Կախա Կալաձեն։
Նա հավելել է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը հոկտեմբերի 26-ի ընտրություններում ընտրել է ժողովուրդը: Եվ հենց այս պատճառով , որ բոլորը պետք է հաշտվեն Վրաստանի քաղաքականության հետ։
Ավելի վաղ Կալաձեն հայտարարել էր, որ «Վացական երազանքին» ընդդիմություն հանդիսացող նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքերը` խորհրդարանական ընտրություններում կեղծիքների մասին, ամոթալի են: Բացի այդ, նա կանխատեսել էր Զուրաբիշվիլիի մոտալուտ հեռացումը պաշտոնից։