Գեղարքունիքի մարզում բախվել են բեռնատար գնացքն ու մարդատար ավտոմեքենան

Երկաթգիծ
«Mercedes»-ի վարորդը եղել է ոչ սթափ և վարորդական իրավունքի վկայական չի ունեցել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. Գեղարքունիքի մարզում` Վարդենիս-Մեծ Մասրիկ ավտոճանապարհի և գնացքի գծերի հատման վայրում, բախվել են բեռնատար գնացքն ու մարդատար ավտոմեքենան։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Դեպքը տեղի է ունեցել երեկ` նոյեմբերի 13-ին, ժամը 22:50-ի սահմաններում։
Ըստ կայքի` բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 24-ամյա Զավեն Մանուկյանի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենան և Երևանի բնակիչ 63-ամյա Ավետիք Սուքիասյանի վարած բեռնատար գնացքը:
«Mercedes»-ի վարորդն ու գնացքավարը ենթարկվել են սթափության փորձաքննության։ Պարզվել է, որ «Mercedes»-ի վարորդը եղել է ոչ սթափ և վարորդական իրավունքի վկայական չի ունեցել:
Վթարի փատով ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: