ԵՐԵՎԱՆ, 14 նոյոեմբերի - Sputnik. 5G ինտերնետի օպերատորները Հայաստանում ռադիոհաճախականությունների համար կվճարեն տուրք։ «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը խորհրդարանում ներկայացրեց հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը:
2023 թվականին 5G ազդանշանի տարածման համար պետությունը հատկացրել է 2300-2400 մեգահերց հաճախականության տիրույթ, իսկ այս տարվա օգոստոսին՝ 3600-3800 ՄՀց։
Սովորական կապի (վերգետնյա բազային կայանների միջոցով) 1 մեգահերցի համար առաջարկվում է որպես տուրք սահմանել 25 մլն դրամ (64 հազար դոլար) միանվագ և 16,8 մլն դրամ (43 հազար դոլար) տարեկան, իսկ արբանյակային կապի համար՝ 3-ական մլն միանվագ և տարեկան:
Նախարարը հստակեցրեց, որ ընդհանուր առմամբ հատկացված է 300 ՄՀց, բայց ցանց ստեղծելու համար յուրաքանչյուր օպերատորին անհրաժեշտ է առնվազն 50 ՄՀց տիրույթ: Այսպիսով, հաճախականությունները կբավականացնեն 6 օպերատորների (Հանրապետությունում լայնաշերտ ինտերնետի ներկայիս ծածկույթն ապահովում են 4-5 օպերատորներ)։
Տվյալ տուրքերի հաշվին բյուջե է մուտքագրվելու միանվագ 7,5 մլրդ դրամ (19 մլն դոլար), իսկ տարեկանի դեպքում՝ 5 մլրդ-ից մի փոքր ավելի(13 մլն դոլար)։
Հավելենք, որ Հայաստանի երեք խոշորագույն օպերատորներն արդեն ապահովում են 5G կապը Երևանում և երկրի խոշոր քաղաքներում: