Թուրքիան խզել է Իսրայելի հետ հարաբերությունները. Էրդողան

Թուրքիայի նախագահ
Էրդողանն ընդգծել է` Թուրքիան դարձել է այն երկիրը, որն առավել կտրուկ է արձագանքել Գազայի հատվածում Իսրայելի գործողություններին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Թուրքիան խզել է Իսրայելի հետ հարաբերությունները և ոչ մի քայլ չի ձեռնարկի դրանք ապագայում զարգացնելու համար։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այս մասին հայտարարել է լրագրողների հետ զրույցում։
«Մենք՝ որպես թուրքական պետություն և կառավարություն, խզել ենք հարաբերություններն Իսրայելի հետ։ Այս պահին Իսրայելի հետ ոչ մի հարաբերություն չունենք», - ասել է Թուրքիայի նախագահը։
Նրա խոսքով՝ Թուրքիան գլխավորում է Իսրայելի հանցագործությունների դեմ պայքարը։
«Թուրքիան դարձել է այն երկիրը, որն առավել կտրուկ է արձագանքել «Գազայի հատվածում Իսրայելի վայրագություններին»,– հավելել է նա:
Ինչպես նշել է Էրդողանը, Թուրքիան կոնկրետ քայլեր է ձեռնարկել, որոնց թվում է Իսրայելի հետ առևտրի դադարեցումը:
Հիշեցնենք, որ Գազայում ՑԱԽԱԼ-ի գործողությունների ֆոնին Թուրքիան և Իսրայելը պարբերաբար կտրուկ հայտարարություններ են անում միմյանց հասցեին։ Թուրքական իշխանություններն Իսրայելին մեղադրում են ռազմական հանցագործությունների, պաղեստինցիների ցեղասպանության մեջ, ՄԱԿ-ից պահանջում են հրեական պետությանը զենք մատակարարելու էմբարգո սահմանել։ Միևնույն ժամանակ, լրատվամիջոցների տվյալներով, երկու երկրները շարունակում են մի շարք առանցքային ապրանքների առևտուրը:
Պետք է պատրաստ լինել պատերազմի. Թուրքիայի պաշտպանության նախարարը` իսրայելական վտանգի մասին