ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Հաքան Ֆիդանը երկկողմ և տարածաշրջանային հարցեր են քննարկել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով թուրքական դիվանագիտական աղբյուրին:
«Այսօր երեկոյան (նոյեմբերի 13-ին) կայացել է արտգործնախարար Հաքան Ֆիդանի հեռախոսազրույցը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Բանակցությունների ընթացքում քննարկվել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 18-ին Սերգեյ Լավրովը Ստամբուլում հանդիպում էր ունեցել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ: