ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի — Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն առաջարկում է լյուստրացիայի ենթարկել պետական կառավարման համակարգում աշխատող այն անձանց, որոնց զավակները կամ բարեկամները ՀՀ քաղաքացիությունից կհրաժարվեն բանակում չծառայելու համար։ Նա այդ մասին հայտարարեց ԱԺ–ում պետբյուջեի քննարկման ժամանակ։
Նա հավելեց, որ այդ առումով ցավալի ցուցանիշներ կան։
«Զորակոչը շարունակում է մեր երկրի ու պետության առաջ ծառացած մարտահրավերներից մեկը հանդիսանալ, ու դրա մասին պետք է բարձրաձայն խոսվի։ Սա նոր չէ, արդեն քանի տարվա խորություն ու պատմություն ունի, բայց պետք է պայքարել»,– ասաց նա։
Նա հայտնեց, որ արդեն դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ առաջարկելով, որ լյուստրացիան սկսվի պետական կառավարման համակարգից։