Նիժնի Տագիլում ուկրաինամետ ահաբեկիչ է ձերբակալվել, որը ծրագրել էր հրկիզել ռազմարդյունաբերական համալիրն ու երկաթուղային ենթակառուցվածքը մատակարարող ենթակայանը։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԴԾ-ն։
Նշվում է, որ նա խոստովանական ցուցմունք է տվել։
Խուզարկությամբ տղամարդու մոտից առգրավվել են ինքնաշեն հրկիզող սարքեր պատրաստելու համար նախատեսված իրեր, իսկ Telegram-ի նրա էջում հայտնաբերվել է նամակագրություն ուկրաինական հատուկ ծառայությունների հետ։