ԶԼՄ–ն պարզել է, թե Էրդողանը երբ կհայտարարի Իրաքում իրականացվող գործողության ավարտի մասին

Թուրքական զինուժ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իշխանությունները մտադիր են լուծել Իրաքի հետ սահմանի անվտանգության հարցը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Թուրքիայի իշխանությունները մինչև 2025 թվականի վերջը կարող են ավարտել «Ճանկ-կողպեք» գործողությունն ընդդեմ Քրդստանի աշխատավորական կուսակցության Իրաքի հյուսիսում, սակայն երկրի զինված ուժերը չեն լքի վերահսկվող շրջանները։ Այս մասին գրում է «Hürriyet» թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին:
«Մեհմեթչիկը (Թուրքիայում այդպես են անվանում զինծառայողներին. խմբ.) կշարունակի մնալ գործողության գոտում, քանի որ զենքի նոր պահեստներ են հայտնաբերվում», – ասվում է հրապարակման մեջ:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ իշխանությունները մտադիր են լուծել Իրաքի հետ սահմանի անվտանգության հարցը:
Թուրքական կողմը նաև ձգտում է Սիրիայում 30-40 կմ խորությամբ անվտանգության միջանցք ստեղծել։
Հիշեցնենք` Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) հետ զինված հակամարտությունը վերսկսվել է 2015 թվականին: Իրաքի հյուսիսում տեղակայված են ՔԱԿ-ի բազաները, որոնց դեմ Թուրքիայի ԶՈւ-ն օդային և ցամաքային գործողություններ է իրականացնում: Մոսուլից հյուսիս-արևելք գտնվող Զլիկան ճամբարում թուրք զինվորականների ներկայությունը վեճի թեմա է դարձել Բաղդադի և Անկարայի միջև։ Թուրքիան այդ ներկայությունն արդարացնում է երկրում արգելված ՔԱԿ-ի դեմ պայքարի անհրաժեշտությամբ: