Որքան է աճել Հայաստանի և ԵԱՏՄ մյուս երկրների արդյունաբերությունը 9 ամսում

Ընդհանուր առմամբ, հանրապետությունում արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 12,6 %-ով, սակայն մեծ մասով՝ ոսկու նախնական մշակման և վերավաճառքի հաշվին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի - Sputnik. 2024 թվականի հունվար-սեպտեմբերին ԵԱՏՄ երկրների համախառն արդյունաբերական արտադրությունը (2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ) աճել է 4,4%-ով։ Այս մասին հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՄ գործադիր մարմին) վիճակագրական ծառայությունը։
Արդյունահանող արդյունաբերության ծավալները նվազել են 0.4%-ով, իսկ մշակող արդյունաբերությունն աճել է 7.7%-ով:
Հայաստանում դիտվել է նույն պատկերը, բայց ավելի ուժեղ տատանումներով. հանքարդյունաբերությունը նվազել է 7.8%-ով, իսկ վերամշակող արդյունաբերությունն աճել է 18.9%-ով: Այս աճը հիմնականում պայմանավորված է ոսկու վերավաճառքով՝ երկրի ներսում դրա նախնական մշակմամբ։
Արդյունաբերական արտադրության աճը ԵԱՏՄ երկրներում (2024թ․ հունվար-սեպտեմբեր)
Ընդհանուր առմամբ, արդյունաբերական արտադրանքի ծավալը հանրապետությունում աճել է 12.6%-ով: Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, առանց հաշվի առնելու ոսկու վերաարտահանումը, տնտեսական ակտիվությունը Հայաստանում հունվար-օգոստոսին կկազմեր 6,4 %՝ 9 %-ի փոխարեն:
Կարևոր է նաև Հայաստանում արդյունաբերական ակտիվությունը համեմատել գնաճի հետ (հասկանալու համար, թե շրջանառության աճը որքանով է իրական, իսկ գնաճը՝ որքանով է ուռճացված)։
Արդյունաբերական արտադրողների գների ինդեքսը շարունակում է սպառողական գներից բարձր մնալ. տարեսկզբից այն սկսել է աճել՝ ապրիլից գերազանցելով 4 %-ը, սակայն սեպտեմբերին նվազել է մինչև 2,9 %: Բելառուսում արդյունաբերության ծավալն աճել է 6,4%–ով, Ղազախստանում՝ 3,1%-ով, Ղրղզստանում՝ 4,2%-ով և Ռուսաստանում՝ 4,4%-ով: Բոլոր հինգ երկրներում արտադրական արդյունաբերությունն ավելի արագ է աճել, քան հումքայինը։ Մասնավորապես, Ռուսաստանում առաջին դեպքում գրանցվել է 7,9 % աճ, իսկ երկրորդում՝ 0,6 % անկում։