ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում նոյեմբերի 12-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն։ Նոյեմբերի 12-ի ցերեկը, 13-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 12-ի գիշերը կբարձրանա ևս 2-3 աստիճանով։
Երևանում նոյեմբերի 12-ի գիշերը հնարավոր է կարճատև անձրև։ Նոյեմբերի 12-ի ցերեկը, 13-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի այսօր ցերեկը 12-14, երեկոյան՝ 8-10 աստիճան։