ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի - Sputnik. Ռուսաստանի օդատիեզերական ուժերը հինգերորդ սերնդի Սու-57 կործանիչների խմբաքանակ, ինչպես նաև 4++ սերնդի բազմաֆունկցիոնալ Սու-35Ս կործանիչներ են ստացել: Այս մասին հայտնում են «Ռոստեխ»-ից։
Կործանիչներն ընդունվել է տեխնիկական անձնակազմի կողմից, դրանք գործարանային փորձարկումների ամբողջական ցիկլ են անցել։ Ռազմատիեզերական ուժերի օդաչուները մեքենաները փորձարկել են տարբեր աշխատանքային ռեժիմներում։
Պետական կորպորացիայի ղեկավար Սերգեյ Չեմեզովի խոսքով՝ Սու-57 մարտական մեքենաներն ահեղ զենք են՝ խոցման առաջադեմ միջոցներով:
Կործանիչն առանձնանում է բարձր կենսունակությամբ ՝ շնորհիվ ցածր տեսանելիության և ժամանակակից ներքին պաշտպանական համալիրի։ Ինքնաթիռը շարունակում է կատարելագործվել՝ հաշվի առնելով կիրառման փորձը։
Ինչ վերաբերում է Սու-35Ս-ին, ապա դա Սու-27-ի խորը արդիականացումն է։ Այն նախատեսված է հեռավոր և մոտ օդային մարտերում օդային թիրախների բոլոր դասերը որսալու և ոչնչացնելու, օդային գերակայության համար պայքարելու, ինչպես նաև ցամաքային և վերջրյա զորքերի օբյեկտների խոցման, ՀՕՊ միջոցներով պաշտպանվող և բազավորման օդանավակայանից զգալի հեռավորությունների վրա տեղակայված ցամաքային ենթակառուցվածքների խոցման համար։