Ռուսաստանի ԱԴԾ-ն տեսանյութ է ցուցադրել ռուսական ռադիոէլեկտրոնային պայքարի ուղղաթիռի առևանգման Կիևի գործողության խափանման մասին:
Ավելի վաղ ՌԴ ԱԴԾ հանրային կապերի կենտրոնը հայտնել էր Ми-8МТПР-1 ուղղաթիռի առևանգմանն ուղղված Ուկրաինայի ՊՆ հետախուզության գլխավոր վարչության գործողությունը կասեցնելու մասին:
Ուղղաթիռն առևանգելուց առաջ օդաչուին առաջարկել են թունավորել անձնակազմի մյուս անդամներին, այս մասին օդաչուն ինքն է պատմում ԱԴԾ-ի տեսանյութում։ Ուկրաինայի հատուկ ծառայությունների ներկայացուցիչը նրա հետ կապ է հաստատել Telegram-ի միջոցով՝ նրան ուղարկելով նյութերի անուններն ու դեղաչափը։
Օդաչուի խոսքով՝ ընտանիքը պետք է մեկներ արտերկիր, հետո Ուկրաինայի հատուկ ծառայությունները նրանց կտանեին Քիշնև, այնուհետև՝ Ուկրաինա։ Օդաչուն այս ամենի մասին տեղեկացրել է անձնակազմի անդամներին։
Առևանգման համար Ուկրաինական հետախուզությունը ռուս օդաչուին 750 հազար դոլար է առաջարկել։
ՌԴ ԱԴԾ-ն նաև ցուցադրել է Կիևի գործողության խափանման ժամանակ ստացված տվյալների հիման վրա ուկրաինական դիրքերին ռուս զինվորականների հասցրած հարվածի կադրերը: