Մոսկվայի Տիրոջ Պայծառակերպության տաճարում համահայկական աղոթքի արարողութուն է անցկացվել։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի հայերի միությունը։
Ռուսաստանի հայերի միության ղեկավարներն ու ներկայացուցիչները մասնակցել են ադրբեջանական բանտերում ապօրինի պահվող հայ բանտարկյալների համար կազմակերպված համահայկական աղոթքին։
Ավելի վաղ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը հայտարարել էր նոյեմբերի 10-ին Հայաստանի և սփյուռքի թեմերի բոլոր եկեղեցիներում համահայկական աղոթքի անցկացման մասին։ Համահայկական աղոթքը բարձրացվում է արցախահայերի իրավունքների պաշտպանության, Ադրբեջանի կողմից առևանգված, գերեվարված և Բաքվում շինծու մեղադրանքներով ապօրինաբար պահվող զինծառայողների, քաղաքացիական անձանց և Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների համար։