Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՀՕՊ ուժերը դեպի Մոսկվա թռչող 4 ԱԹՍ են խոցել. Սոբյանին

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը. Արխիվային լուսանկար
Անօդաչուները խոցվել են Ռամենսկի քաղաքային շրջանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի - Sputnik. ՌԴ պաշտպանության նախարարության հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում դեպի Մոսկվա թռչող չորս անօդաչու թռչող սարք են խոցել: Այս մասին հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը իր Telegram-ալիքում։
«ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում ևս երկու ԱԹՍ են խոցել, որոնք թռչում էին դեպի Մոսկվա։ Արտակարգ ծառայությունների մասնագետներն աշխատում են դեպքի վայրում»,-ասել է Սոբյանինը։
Ավելի վաղ քաղաքապետը հայտնել էր, որ հետ է մղվել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու ԱԹՍ-ների հարձակումը, նախնական տվյալներով` բեկորների անկման վայրում ավերածություններ և տուժածներ չկան:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։