Ծեծկռտուք ու դանակահարություն Նոր Խարբերդի գերեզմանոցների մոտ․ 17-ամյա տղան մահացել է

Դեպքի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Արարատի մարզի Նոր Խարբերդի գերեզմանոցների մոտ վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել 6 երիտասարդի միջև։ Նրանցից մեկը` Արարատի մարզի Նոր Խարբերդի բնակիչ 17-ամյա Դավիթ Տ․-ն, դանակահարության արդյունքում մահացել է։ Տեղեկությունը հայտնում է shamsyan.com-ը։
Կայքի տեղեկություններով՝ դեպքի մասին ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժին ահազանգը ստացվել է նոյեմբերի 8-ին՝ ժամը 22։50-ի սահմաններում։
«Վիճաբանությունն ու ծեծկռտուքը է տեղի ունեցել մի կողմից մահացած Դավիթ Տ․-ի, նրա ընկեր, Արարատի մարզի բնակիչ 16-ամյա Գոռ Գ․-ի, իսկ մյուս կողմից` Երևանի բնակիչ 22-ամյա Հարություն Ա․-ի, Արարատի մարզի բնակիչներ 28-ամյա Գևորգ Բ․-ի, 25-ամյա Արմեն Բ․-ի և 21-ամյա Աշոտ Գ․-ի միջև։ Ծեծկռտուքի արդյունքում Դավիթ Տ․-ն ստացել է կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք և ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել «Մասիս» բժշկական կենտրոն»,- հայտնում է կայքը։
Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գիտակցության չգալով վիրահատարանում մահացել է։
Դեպքի վայրում ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են արնանման հետքեր։ Տեղում աշխատել է նաև փորձաքրեագետը։
Նոր Խարբերդում 73-ամյա կնոջ սպանության մեղադրանքով կալանավորվել է որդին
Կայքի տեղեկություններով՝ կռվի մասնակիցներից Գևորգ և Արմեն Բ․-երը հարազատ եղբայրներ են։
Դեպքի փաստով Մասիսի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի սպանության հոդվածով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժետ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու, մյուս մասնակիցների ինքնությունը ճշտելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ։
Նոր Խարբերդում 39-ամյա տղամարդը դանակահարել է 36-ամյա տանտիրուհուն