ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Այսօր քարաթափում է տեղի ունեցել Լծեն-Տաթև ավտոճանապարհին, այն միակողմանի փակվել է: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ քարաթափման մասին ահազանգը ԱԻՆ–ում ստացվել է ժամը 15։44–ին, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Լծեն-Տաթև ավտոճանապարհի 7-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում (մոտ 10 խմ), ինչի հետևանքով ճանապարհահատվածը միակողմանի փակվել էր:
Փրկարարներն իրականացրել են ճանապարհի մաքրման աշխատանքներ։ Ավտոճանապարհն այժմ երկկողմանի բաց է: