Հրդեհ է բռնկվել Ջրառատ գյուղի տներից մեկում, կա զոհ. լուսանկարներ

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։27-ին, մարվել՝ 12:39-ին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի տներից մեկում. 71–ամյա քաղաքացի է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ նոյեմբերի 9-ին` ժամը 08:26-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Ջրառատ գյուղում այրվում է տուն:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհ Ջրառատ գյուղում
Սկզբում հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար:
Հրդեհ Ջրառատ գյուղում
Ապա հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը:
Հրդեհ Ջրառատ գյուղում
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։27-ին, մարվել՝ 12:39-ին:
Փրկարարները հայտնաբերել են Ա. Ա.-ի (ծնված 1953 թ.) դին:
Բեյրութի կենտրոնում էլեկտրագեներատորի պատճառով հզոր հրդեհ է բռնկվել կայանատեղիում