Բեյրութի կենտրոնում գտնվող Համրա շրջանի կայանատեղիում հզոր հրդեհ է բռնկվել էլեկտրագեներատորի բռնկման հետևանքով։ Այս մասին հայտնում են արտասահմանյան լրատվամիջոցները:
Նշվում է, որ այրվել է կայանատեղիի հարևանությամբ գտնվող գեներատորը: Կրակը տարածվել է մեքենաների վրա։ Այրվում է 10-ից ավելի ավտոմեքենա:
Դեպքի վայր են ժամանել մի քանի հրշեջ մեքենաներ, մարդկանց տարհանում են մոտակայքում գտնվող շենքից:
Սոցիալական ցանցերում գրում են, որ կայանատեղիում գտնվող մեքենաներից շատերը պատկանում են Լիբանանի հարավային շրջաններից փախած ընտանիքներին: