Այսօր Սևանա լիճ է բաց թողնվել Սևանի իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի 300 000 մանրաձուկ։ Տեղեկությունը հայտնում է Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմը։
«Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Կարճաղբյուր բնակավայրի ձկնաբուծական գործարանից լիճ տեղափոխվեց 8 ամսական 300 հազար մանրաձուկ՝ 8-10 գրամ քաշով»,-նշված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ 2024 թվականի մայիսին Սևանա լիճ է բաց թողնվել «Ամառային իշխանի» 87 300՝ մեկ տարեկան մանրաձուկ, իսկ իրականացված երկրորդ միջոցառման արդյունքում ընդհանուր հաշվով լիճ են բաց թողնվել 387 300 «Ամառային իշխանի» և «Գեղարքունի» ենթատեսակների մանրաձկներ։