Եմենի հյուսիսում, որը գտնվում է «Անսար Ալլահ» շիա շարժման վերահսկողության ներքո, Իսրայելի հետ պատերազմի ֆոնին տեղի է ունեցել հանրահավաք՝ ի պաշտպանություն Գազայի հատվածի և Լիբանանի, հայտնում է Եմենի «Ալ Մասիրա» հեռուստաալիքը։
Նշվում է, որ մայրաքաղաք Սանայի կենտրոնում անցկացված հանրահավաքին մասնակցել է մեկ միլիոն մարդ: Ցուցարարները պարզել են Պաղեստինի և Լիբանանի հսկայական դրոշները։
Ավելի վաղ հութիների առաջնորդ Աբդել Մալիք Ալ Հուսին հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրությունը չի փոխի Գազայի հատվածի և Լիբանանի բնակչությանը աջակցելու իրենց քաղաքականությունը, քանի դեռ ռազմական գործողությունները չեն դադարել: