ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Հայաստանից 15 ուսանողներ դարձել են Մոսկվայի քաղաքապետի կրթաթոշակի հաղթող, հայտնում է Երևանում Մոսկվայի տան մամուլի ծառայությունը ։
«Մոսկվայի քաղաքապետի կրթաթոշակային ծրագրի հոգաբարձուների խորհրդի նիստում հրապարակվել են 2023-2024 ուսումնական տարվա ամառային նստաշրջանի արդյունքներով պատվավոր կրթաթոշակ ստացած 15 հայ ուսանողների անունները»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Արմինե Թյությունջանը
© Photo : Дом Москвы в Ереване
Խառը ձևաչափով հանդիպմանը մասնակցում էին Մոսկվայի հայրենակիցների տան արտասահմանյան հայրենակցական կազմակերպությունների հետ աշխատանքի բաժնի վարիչ Կարինե Ասիրբաբաևան, Հայաստանում ծրագրի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմինե Թյությունջանը, Երևանի Մոսկվայի տան կառավարիչ Հայկ Մելիքյանը, ինչպես նաև Հայաստանում Ռուսական տան ներկայացուցիչներ, հոգաբարձուների խորհրդի անդամներ և հայկական բուհերի ներկայացուցիչներ։
Հանդիպումը բացել է Արմինե Թյությունջանը՝ նշելով, որ ավանդաբար 15 կրթաթոշակ է հատկացվում Ռուս-Հայկական համալսարանի, Երևանի պետական համալսարանի, Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի, Բրյուսովի անվան համալսարանի, Վանաձորի և Շիրակի համալսարանի ուսանողներին։
Մամուլի ծառայությունից հայտնեցին, որ կրթաթոշակառուներն ընտրվել են ակադեմիական առաջադիմության, ռուսերենով սովորելու, սոցիալական ակտիվության և ֆինանսական վիճակի չափանիշներով։ Բոլոր դափնեկիրներին հանձնվել են նաև Մոսկվայի հայրենակիցների տան պատվոգրեր և նվերներ։