Առանց տեղումների եղանակը կշարունակվի

Չինարին. Արխիվային լուսանկար
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում նոյեմբերի 8-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Քամին հյուսիսարևմտյան է` 2-5 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 11-12-ին հատկապես գիշերային ժամերին կբարձրանա 3-5 աստիճանով։
Եղանակի տեսություն
Երևան քաղաքում նոյեմբերի 8-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում նոյեմբերի 8-ի ցերեկը կլինի 11-13 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +4...+6 աստիճան։