8։0. «Նոան» ոչ մի կերպ չկարողացավ դիմադրել «Չելսիին»

Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության հիմնական փուլում «Նոան» մրցելու էր մրցաշարի հաղթողի հիմնական հավակնորդի՝ «Չելսիի» հետ, և անկախ արդյունքից, Պրեմիեր լիգայի առաջատարներից մեկի հետ խաղը լուրջ փորձություն և փորձ էր լինելու հայկական թիմի համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik, Խաչիկ Չախոյան. Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի երրորդ տուրում «Նոան» Լոնդոնում 0։8 հաշվով պարտվեց «Չելսիին»։
Գուցե զարմանալի թվա, սակայն «Նոան» առաջինը կարող էր հասնել արդյունքի, երբ Գոռ Մանվելյանի փոխանցումից հետո Գոնսալու Գրեգորիուն դուրս եկավ հարվածային դիրք, բայց դաշտի տերերին փրկեց դարպասապահ Ֆիլիպ Յորգենսենը։ Մի քանի րոպե անց արդեն «Նոան» փրկվեց, քանի որ Ժոաու Ֆելիքսը ուղղակի վրիպեց նպաստավոր դիրքից ու չկարողացավ գրավել մեր թիմի անպաշտպան մնացած դարպասը։ Մի խոսքով` շատ հետաքրքիր մեկնարկ ունեցավ հանդիպումը։
Հայաստանի ազգային հավաքական են հրավիրվել 24 ֆուտբոլիստներ
Մեր ուրախությունն էլ շատ կարճ տևեց։ Մեկ րոպեի ընթացքում «Չելսին» երկու գնդակ ուղարկեց «Նոայի» դարպասը, և, բնականաբար, մեր թիմի ֆուտբոլիստները հայտնվեցին հոգեբանական շատ ծանր վիճակում։ Իսկ խաղի 18-րդ րոպեին պարզ դարձավ, որ «Նոան» դժվար թե խուսափի խոշոր հաշվով պարտությունից։ Ակսել Դիզազին հաշիվը դարձրեց 3։0։ «Նոան» պարզապես «փլվեց»։ Հերթական սխալից հետո Ֆելիքսը խաղի 20-րդ րոպեին հաշիվը դարձրեց 4։0։ Իսկ առաջին խաղակեսը մեր թիմի համար ավարտվեց շատ տխուր հաշվով՝ 6։0։ Դե, թիմերի կարգերի տարբերությունն իրենն ասաց։
Երկրորդ խաղակեսում «Չելսին», ինչպես և ընդմիջումից առաջ, շատ հանգիստ ու վտանգավոր էր գործում։ Դարպասապահ Չանչարևիչի աշխատանքի ծավալը շատ մեծ էր. նա մի քանի անգամ կարողացավ փրկել «Նոային», բայց խուսափել նոր գոլերից, մեր թիմին չհաջողվեց։ Խաղի հիմնական ժամանակի ավարտից 15 րոպե առաջ «Նոան» արդեն պարտվում էր 0։8 հաշվով։ Խաղն այդ հաշվով էլ ավարտվեց։ Չնայած պարտությանը, «Նոայի» համար դեռևս ամեն ինչ կորած չէ։ Միայն թե հարկավոր է մնացած երեք խաղերում հասնել առավելագույն արդյունքի։
Նշենք, որ հՀիմնական փուլի չորրորդ տուրում «Նոան» նոյեմբերի 28-ին հյուրընկալելու է Իսլանդիայի «Վիկինգուրին»։
«Պատմական հանդիպում կլինի»․ Չանչարևիչը՝ «Նոա»–«Չելսի» ֆուտբոլային դիմակայության մասին