ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ երբեմն օգտվում է համացանցից։ «Վալդայ» բանավեճի ակումբի նիստում Պուտինն այսպես պատասխանեց մոդերատոր Ֆյոդոր Լուկյանովի համապատասխան հարցին։
«Գիտե՞ք, շատ պարզունակ տարբերակով։ Երբեմն ինչ–որ կոճակների եմ սեղմում, որպեսզի որոշ բաներ նայեմ»,– ասել է Պուտինը։
Համակարգողի հարցին՝ «մեր որոնողական համակարգերի՞ց եք օգտվում», Ռուսաստանի ղեկավարը պատասխանեց. «Ձեր, ձեր», ինչը դահլիճում անկեղծ ծիծաղ առաջացրեց։
ՌԴ նախագահը համոզված է` համացանցում գործունեությունը, ինչպես ցանկացած այլ մարդկային գործունեություն, ենթարկվել է այն պետությունների բարոյական և իրավական օրենքներին, որտեղ գործում է այդ համակարգը։ Պուտինի պնդմամբ` հասարակությունը պետք է իրեն զերծ պահի ապակառուցողական ազդեցությունից, բայց դրա հետ մեկտեղ պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության փոխանակումն ազատ լինի և ընթանա ի նպաստ այս կամ այն պետության զարգացման։