Երևանի կենտրոնում իտալական ճաշարանի գործունեություն է կասեցվել

ՍԱՏՄ տեսուչները պարզել են, որ արտադրական գործընթացներն իրականացվում են սահմանված պահանջների խախտմամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik․ Երևանի «Պեստո» իտալական ճաշարանի գործունեությունը ժամանակավորապես կասեցվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
«Երևանի կենտրոնի տեսուչները «Պեստո» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, Արամի փ․) անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտմամբ»,-նշված է հաղորդագրության մեջ։
Արձանագրվել է, որ հանրային սննդի օբյեկտի հատակը, պատերը և առաստաղը գտնվել են ոչ նորոգ վիճակում, հեշտորեն չեն լվացվել և չեն ախտահանվել։
Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ։
Երևանում հացաբուլկեղենի արտադրամասի գործունեություն է կասեցվել