ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության նոր դեսպան Գուրգեն Արսենյանն իր հավատարմագրերն է հանձնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Արարողությունը տեղի է ունեցել Կրեմլի մեծ պալատի Ալեքսանդր սրահում։
Հիշեցնենք, որ Գուրգեն Արսենյանը Ռուսաստանում Հայաստանի դեսպան է նշանակվել 2024-ի օգոստոսի 14-ին։ Այդ պաշտոնում նա փոխարինեց Վաղարշակ Հարությունյանին (ՀՀ նախկին պաշտպանության նախարարին, որը զբաղեցնում էր դեսպանի պաշտոնը 2022 թվականի հունվարից)։ Մինչ այդ Արսենյանը, լինելով պատգամավոր, մի շարք հակառուսական արտահայտություններ և հայտարարություններ է հնչեցրել։ Սակայն դեսպան նշանակվելուց հետո հայտարարել է, որ որպես դիվանագետ այսուհետ սահմանափակ է ներքաղաքական դիրքորոշումն արտահայտելու մեջ, քանի որ դա է պահանջում քաղաքական զսպվածության սկզբունքը։