Այսօր թուրքական Իզմիթ քաղաքի նավթավերամշակման գործարանում պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին հաղորդում են թուրքական լրատվամիջոցները:
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել պլանային վարժանքների ժամանակ։
Ներկա պահին տուժածների մասին չի հաղորդվում։ Ականատեսների վկայությամբ` պայթյունը լսվել է նաև հարևան շրջաններում: