«Հիմա Հայաստանում էլեկտրամոբիլները ենթակա են մաքսազերծման, ինչը, բնականաբար, կբերի գնի բարձրացման։ Խոսքը առնվազն 15% թանկացման մասին է, քանի որ հենց այդքան է կազմում էլեկտրամոբիլների մաքսատուրքը», – ընդգծեց Մկրտչյանը։
«Մեքենան պատվիրել եմ օգոստոսի վերջին, երբ քվոտաների սպառման հավանականությունը շատ ցածր էր։ Հոկտեմբերի 10-ին իմացանք, որ քվոտաները սպառվել են, և ստիպված ենք լինելու տուրք վճարել։ Չգիտեմ, թե ինչպես ենք հաղթահարելու չնախատեսված ծախսերը։ Մաքսատանը կայանելու համար ամեն օր պետք է վճարել։ Եթե սպասենք մինչև հաջորդ տարի, երբ նոր քվոտաներ լինեն, ապա միայն կայանելու համար կպահանջվի մոտ 2000 դոլար։ Հույս ունեմ, որ պետությունը ինչ-որ ելք կառաջարկի, քանի որ անարդար է, որ մարդիկ հայտնվել են անհավասար պայմաններում», - Sputnik Արմենիային ասաց Փիլոյանը։