ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. «Armenian Card» -ը և չինական «UnionPay International»-ը համագործակցության հուշագիր են ստորագրել բազմակողմանի համագործակցության մասին։ Տեղեկությունը հայտնում է «Armenian Card»-ը։
Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Շանհայում։
«Armenian Card»-ի վարչության նախագահ, գործադիր տնօրեն Վարդան Խաչատրյանը նշել է, որ նմանատիպ համագործակցությունը շատ կարևոր քայլ է։
«Այն ստեղծում է մեծ հեռանկարային հնարավորություններ ՀՀ վճարահաշվարկային շուկայի զարգացման համար»,- ասել է Խաչատրյանը։
Այս պահին արդեն հայաստանյան վաճառակետերի POS-տերմինալների մոտ կեսը և բանկոմատների զգալի մասն արդեն սպասարկում են «UnionPay» քարտեր։