Վթար Աշտարակ – Ապարան ավտոճանապարհին. վարորդներից մեկը տեղում մահացել է, տուժածներ կան

Վթար Աշտարակ – Ապարան ավտոճանապարհին
«VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդի դին ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել, որի հետևանքով մեկ մարդ մահացել է, 2-ը` տուժել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը ՃՏՊ–ի ժամը 09:35-ին ահազանգ է ստացել, որ Ուշի գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Range Rover» (վարորդ՝ Շ. Ս., ծնված 1995 թ․) և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները, «VAZ»–ի վարորդը տեղում մահացել է։
Վթար Աշտարակ – Ապարան ավտոճանապարհին
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը «VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդի դին ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով, իսկ ուղևորներ Կ. Ս.-ն (ծնված 1982 թ․), Է. Թ.-ն (ծնված 1991 թ․) և «Range Rover» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա. Ա.-ն (ծնված 1961 թ․) հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ:
Փրկարարները հոսանքազրկել են «VAZ» մակնիշի ավտոմեքենան և փակել ավտոմեքենաների գազի բալոնների փականները։