ՀՀ–ում հիփոթեքային արտոնությունից հարկ գանձելու նախագիծ չի քննարկվել. ՔՊ–ական պատգամավոր

ԶԼՄ–ներում ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ ՀՀ ֆինանսների նախարարությունն առաջարկում է հիփոթեք վճարողների ստացած եկամտահարկի վերադարձը հավասարեցնել եկամտին և այն 20 %–ով հարկել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Հիփոթեկային արտոնություններից, մասնավորապես եկամտահարկի վերադարձից հարկ գանձելու գաղափարը երբեք պաշտոնապես չի քննարկվել: ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը` պատասխանելով խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին» Վարջինիս հետաքրքրում էր, թե նախագիծը քննարկումների որ փուլում է գտնվում:
Նորակառույցներում բնակարան գնած քաղաքացիներին 2025 թ.–ին կվերադարձվի 84.7 մլրդ դրամ. ՊԵԿ
Հարցին արձագանքեց նաև ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը.
«Այդ հարցը ֆինանսների նախարարության իրավասության ներքո է, բայց, համենայն դեպս, ես չեմ լսել, որ նման հարց քննարկվի»,– ասաց ՀՀ ՊԵԿ նախագահը:
Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերին ԶԼՄ–ներում տեղեկություններ հայտնվեցին, որ ՀՀ ֆինանսների նախարարությունն առաջարկում է նորակառույց շենքում բնակարան գնելիս հիփոթեք վճարողների ստացած եկամտահարկի վերադարձը հավասարեցնել եկամտին և այն 20 %–ով հարկել: