ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Երևանի քաղաքապետարանի նոր ձեռք բերած 171 միավոր «Zhong Togn» մակնիշի ավտոբուսների համար 342 վարորդ է անհրաժեշտ։ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այդ մասին հայտարարեց «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–իԸ տնօրեն Բեգլար Կիրակոսյանը։
«Դիմողները պետք է ունենան D կարգի վարորդական իրավունք, 2 տարվա աշխատանքային ստաժ։ Աշխատավարձը կլինի 420 000 դրամ, իսկ գրաֆիկը` 14 օր։ Սա 8.5–մետրանոց ավտոբուսների մասին է, իսկ մեծ ավտոբուսների դեպքում աշխատավարձը կլինի 500 000»,– նշեց Կիրակոսյանը։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ նույնն ասաց հայտարարության տեսքով, խնդրեց դիմել «Երևանի ավտոբուս» ՓԲԸ, ինչից հետո արձանագրեց` վարչության պետերի մոտ աժիոտաժ սկսվեց։