Թուրքիայի Չորում քաղաքի Օսմանչիկ փողոցում գտնվող հինգհարկանի բնակելի շենքում պայթյուն է տեղի ունեցել: Տեղեկությունը հայտնում է TRT Haber-ը:
Մեկ մարդ զոհվել է, կան նաև վիրավորները, որոնք թիվը չի նշվում։
Ուժեղ պայթյունը վնասել է հարևան տները։ Դեպքի վայր են ժամանել փրկարարական ծառայությունների աշխատակիցներ և բժիշկներ:
Դեպքի վայրում շարունակվում են փրկարարական աշխատանքները, նշում Է հեռուստաալիքը:
Պատահարի պատճառը, նախնական տվյալներով, գազի պայթյունն է։