Հայաստանի լեռնային գոտիներում ձյուն կգա. եղանակի տեսություն

Ձնապատ լեռներ
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` օդի ջերմաստիճանը զգալի կնվազի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Այսօր ցերեկը Հայաստանի առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում` ձյան տեսքով։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
«Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 3-4-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 3-6, նոյեմբերի 4-6-ի գիշերը` ևս 3-5 աստիճանով»,– ասված է հաղորդագրությունում։
Եղանակի տեսություն
Այսօր Երևանում երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև։ Ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում կտատանվի 16-18, գիշերը` 4-6 աստիճան տաքության սահմաններում։