Կազանում ընթացող գեղասահքի Ռուսաստանի Գրան պրիի շարքի երկրորդ փուլում Ադելիա Պետրոսյանը դարձել է կանանց մրցաշարի հաղթող: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Երկու ծրագրերի հանրագումարում Ռուսաստանի չեմպիոնուհին վաստակել է 241,55 միավոր։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Վերոնիկա Յամետովան (220,84), երրորդը՝ Դարյա Սադկովան (210,63):
Այսօր ավելի ուշ ազատ ծրագրեր կներկայացնեն տղամարդիկ և սպորտային զույգերը:
2022 թվականի մարտին Գեղասահորդների միջազգային միությունը (ISU) ռուս և բելառուս գեղասահորդներին հեռացրել է միջազգային մրցաշարերից՝ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին։