Բելգորոդի Օկտյաբրսկի գյուղի գնդակոծության հետևանքով 4 խաղաղ բնակիչ է տուժել

Վնասվել են բազմաբնակարան շենքերի ապակիները, ավտոմեքենաներ և առևտրի 3 կետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Բելգորոդի շրջանի Օկտյաբրսկի գյուղը գնդակոծվել է Ուկրաինայի զինված ուժերի կողմից, ինչի հետևանքով 4 խաղաղ բնակիչ է վիրավորվել։ Այս մասին «Տելեգրամի» իր ալիքում հայտնում է շրջանի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը։
Նրա տեղեկություններով՝ երկու կին և մի տղամարդ տեղափոխվել են Բելգորոդի թիվ 2 քաղաքային հիվանդանոց՝ ձեռքերի և ոտքերի հատվածներում բեկորային տարբեր վնասվածքներով: Չորրորդ տուժածին՝ փակ գանգուղեղային և դեմքի բեկորային վնասվածքներով, տեղափոխել են տարածաշրջանային կլինիկական հիվանդանոց։ Տուժածներին ցուցաբերվում է անհրաժեշտ օգնություն։
Գյուղում երկու բազմաբնակարան շենքերում վնասվել են 7 բնակարանների ապակիները, 5 առանձնատներում կոտրվել են պատուհանները, տանիքները և այլն։ Բացի այդ, վնասվել են 21 ավտոմեքենա և առևտրի 3 օբյեկտ։
Ուկրաինայի ԶՈւ-ն 87 անօդաչու թռչող սարքերով հարձակվել է Բելգորոդի մարզի վրա. կա զոհ
Տեղեկություն է ստացվել նաև, որ գյուղի տարածքում հայտնաբերվել է «Կոլոկոլչիկ» տեսակի զինամթերք:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։