Խաչանովը հաղթեց աշխարհի 9-րդ ռակետին և դուրս եկավ Փարիզի «Մասթերս» մրցաշարի կիսաեզրափակիչ

Հանդիպումը տևեց ընդամենը մեկ ժամ 8 րոպե։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը Փարիզում ընթացող «Մասթերս» շարքի մրցաշարի քառորդ եզրափակիչում հաղթեց բուլղարացի Գրիգոր Դիմիտրովին։
Կարենը երկու սեթերում հաղթեց 6:2, 6:3 հաշվով։ Երեկ երեկոյան անցկացված հանդիպումը տևեց ընդամենը մեկ ժամ 8 րոպե: Խաչանովը կատարեց 6 էյս (երբ փոխանցումից հետո մրցակիցը չի կարողանում հասնել կամ դիպչել իր կիսադաշտում հայտնված գնդակին), փոխանցումների ժամանակ ոչ մի սխալ թույլ չտվեց և իրացրեց բոլոր 3 բրեյք-փոինթները (հավասար հաշվարկի իրավիճակ, երբ մրցակիցները խաղում են այնքան, մինչև որոշվի հաղթողը)։
Այսօր կայանալիք կիսաեզրափակիչում Խաչանովը կմրցի վարկանիշային աղյուսակի 15-րդ հորիզոնականում գտնվող ֆրանսիացի Ուգո Ումբերի հետ:
Մյուս կիսաեզրափակիչում Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող Ալեքսանդր Զվերևը (մրցաշարի ֆավորիտ) կմրցի դանիացի Հոլգեր Ռունեի հետ:
Այժմ Կարեն Խաչանովը ATP-ի վարկանիշային աղյուսակի 21-րդ հորիզոնականում է և գտնվում է շատ լավ մարզավիճակում։ Նա հաղթել է Աստանայում կայացած ATP - 250 կարգի մրցաշարում, իսկ Վիեննայում կայացած ավելի ուժեղ ATP-500 մրցաշարում դուրս է եկել եզրափակիչ: Փարիզում անցկացվող մրցաշարը դասվում է ուժեղագույն (Մեծ սաղավարտի մրցաշարերից հետո) ATP-1000 կարգին։