Ուկրաինայի ԶՈւ անօդաչուն Բրյանսկում բազմահարկ շենքի է հարվածել, կա տուժած։ Այս մասին հայտնում է մարզպետ Ալեքսանդր Բոգոմազը։
«Բրյանսկում Ուկրաինայի ԶՈւ անօդաչուն բազմաբնակարան շենքի է հարվածել։ Գրոհի հետևանքով մեկ բնակիչ է տուժել։ Հարկերից մեկում վնասվել են պատուհանները, պատշգամբն ու տան ճակատը։ Դեպքի վայրում աշխատում են օպերատիվ և արտակարգ ծառայությունները։ Հետևանքների մասին տեղեկությունը ճշտվում է», – Telegram ալիքում գրել է մարզպետը։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է ի պաշտպանություն նրանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության: Դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։