ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի - Sputnik. Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների խնդիրների համառուսաստանյան գիտահետազոտական ինստիտուտի գիտնականները ԵԱՏՄ երկրների համար մշակել են ռոբոտաշինության պահանջներով միջպետական ստանդարտ:
Ինչպես հաղորդվում է ինստիտուտի կայքում, նոր ստանդարտի նախագիծն արդեն անցել է քննարկման առաջին փուլը։ Հաշվի առնելով շահագրգիռ կազմակերպությունների դիտողությունները՝ մշակվել է փաստաթղթի երկրորդ հրատարակությունը։
«Նշված ստանդարտի կիրարկումը թույլ կտա կատարել վթարափրկարարական ռոբոտատեխնիկական միջոցների սերտիֆիկացում՝ ТР ЕАЭС 050/2021 չափորոշիչներին համապատասխանելու համար»,-նշել է ԳՀԻ տեխնիկական միջոցների և տեխնոլոգիաների զարգացման գիտահետազոտական կենտրոնի ղեկավար Սերգեյ Նոսկովը:
Նոսկովը Սանկտ-Պետերբուրգում կայացած խորհրդաժողովում ունկնդիրներին ծանոթացրել է ռոբոտատեխնիկական միջոցների նկատմամբ կիրառելի հեռանկարային պահանջներին, որոնց կատարումը թույլ կտա ապահովել վերը նշված տեխնիկական կանոնակարգի իրականացումը: